03.05.2013|
12:38
Խոստովանեմ ի սկզբանե՝ գողություն եմ արել: Ձիթենյաց այգում: Ամբողջ երեք ճյուղ, որովհետև ես մնում եմ բարբարոս, որ կարիք ունի քաղաքակրթության: Խոստովանեմ՝ մեղք եմ գործել, ու՝ չեմ զղջում, որովհետև մարդը մնում է սենտիմենտալ կենդանի, որ կարիք ունի խորհրդանիշների ու խաղալիքների: Սա իբրև սկիզբ: Ի շարունակումն ասեմ, որ այս օրը Երուսաղեմում ուղղակի հրաշալի էր: